Երեկվա հանդիպումը եռակողմ չէր, երկկողմ էր: Երեկ և դրան նախորդող նմանատիպ բոլոր հանդիպումները միշտ եղել են երկկողմ հանդիպումներ, որևէ հանդիպման և բանակցային գործընթացի ընթացքում ներկայացված չի եղել հայկական օրակարգը, հայկական շահը, արժանապատիվ հայ մարդու օրակարգը: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Իսկ այդ օրակարգը շատ ցցուն ներկայացվեց նախօրեին Արցախում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ: Մեր սիրելի հայրենակիցներն Արցախում ոտքի ելան և իրենց կարմիր գծերն ամրագրող հայտարություն հրապարակեցին ԱԺ-ում, որով պետք է առաջնորդվեն բոլոր արժանապատիվ հայ մարդիկ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:
Ինչ վերաբերում է բանակցություններում որևէ արդյունք չունենալուն, Ասպրամ Կրպեյանը նշում է. «Քանի դեռ հայկական օրակարգը, հայկական շահը, հայ մարդու կարմիր գծերը ներկայացնող չկա, այդ կարմիր գծերի հետ որևէ մեկը հաշվի չի նստելու՝ ո'չ դաշնակիցները, ո'չ առավելևս թշնամիները: Մենք հիմա Հայաստանում ունենք օկուպացիոն իշխանություններ, որոնք երբևէ չեն ներկայացրել հայակական օրակարգ, հայկական երկու պետականությունների շահը: Եվ սպասել, որ այդ շահը մեր փոխարեն պետք է դաշնակից, կամ գործընկեր ու բարեկամ որևէ երկիրր ներկայացնի, առնվազն միամտություն է»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը